HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Համերգ անիվների վրա»` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման համար

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակն իր ներգործությամբ և կործանարար չափերով այսօր ողջ աշխարհի համար արտակարգ իրավիճակ է ստեղծել, որը սպառնում է միլոնավոր մարդկանց կյանքին, ազդում է մարդկային գործունեության գրեթե բոլոր բնագավառների, հասարակության բոլոր շերտերի և տարրերի վրա: Այսօր աշխարհում շուրջ 33.4 մլն մարդ ապրում է դարի չարիք համարվող այս վարակով: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի` գլոբալ ճգնաժամի վերաճած խնդիրը աշխարհի բազմաթիվ երկրների թվում սպառնում է նաև Հայաստանին: 1988թ. մինչև 2010թ. մայիսի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 874 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, իսկ հաշվարկային տվյալներով ՀՀ-ում բնակվում է մոտ 2300 ՄԻԱՎ վարակակիր: Ստեղծված իրավիճակին արձագանքելու և կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտությունը չափազանց մեծ է: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հանդիսանալով մարդասիրական ոլորտում կառավարությանն օժանդակող կազմակերպություն, ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրերում բնակչության լայն խավերի` մասնավորապես երիտասարդների շրջանում իրազեկման բարձրացումը համարում է կարևորագույն խնդիր: 2006 թվականից ի վեր ՀԿԽԸ իրականացնում է «Կողմնորոշվելու ժամանակն է՚»ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գլոբալ Հիմնադրամի կողմից և ՄԻԱՎ-ի կանխարգելման ազգային ծրագրի մասն է կազմում: Ծրագրի շրջանակներում իրականացվում են լայնամասշտաբ հանրային նորարական միջոցառումներ, որոնք ներառում են համերգներ, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված երեկոներ, ՁԻԱՀ-ից մահացածներին նվիրված մոմավառության երթեր, սպորտային մրցաշարեր, իրազեկման բարձրացմանը նպաստող տեղեկատվական նյութերի տրամադրում: «Կողմնորոշվելու ժամանակն է» ծրագրի ընթացքը շարունակվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված «Համերգ անիվների վրա» խորագրով շրջիկ համերգների շարքով` «Սասուն» ազգային երգի և պարի համույթի մասնակցությամբ: Մի շարք համերգներ կազմակերպվեցին ՀՀ Հրազդան, Իջևան և Կապան քաղաքներում: Համերգներն իրականցվել են Տեղական Ինքնակառավարման Մարմինների ակտիվ աջակցությամբ: Այս ակցիայի նպատակն է տարածել ճշգրիտ տեղեկատվություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ, բարձրացնելով հանրության իրազեկության մակարդակը: Սույն թվականի հուլիսի 29-ին ժամը 20:30-ին Պողոսյան պարտեզներում (Սիրահարների այգի) կայանալիք ամփոփիչ համերգի Ժամանակ կտեղադրվեն տեղեկատվական ստենդներ, կցուցադրվեն հոլովակներ, ֆիլմեր, կանցկացվեն հարցումներ, կբաժանվեն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ հանդիսացող կարմիր ժապավեններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր և պահպանակներ: Ծրագրի պատասխանատու Կատարինա Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter