Կառավարությունը ոչ մի արդյունավետ քայլ չի արել վերջին տարվա ընթացքում
Այս պատասխանն է տվել հարցվածների 33%-ը
Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը, կառավարության պատվերով, հարցում է անցկացրել 1619 ՀՀ քաղաքացիների շրջանում: «Ո՞րն է, ըստ ձեզ, կառավարության ամենաարդյունավետ քայլը վերջին մեկ տարվա ընթացքում». այս հարցին 2010 թ. հունիսին քաղաքացիները պատասխանել են հետեւյալ կերպ.
հայ-թուրքական հարաբերությունների կարգավոումը` 8.4%, ճանապարհաշինություն` 6.1%, միջազգային հարաբերություններ` 4.8%, աշխատավարձերի, թոշակների բարձրացում` 3.5%, երթեւեկության կանոնների խստացում` 2.2% եւ հարկային դաշտի կատարելագործում` 1.3%:
Հարցվածների մեծամասնությունը` 33%-ն ասել է, որ կառավարությունը ոչ մի արդյունավետ քայլ չի արել վերջին տարվա ընթացքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել