Զրույցի վկաներ էլ կան
Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո) պատմել էր, թե ինչպես է մի միջոցառման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն իրեն ասել, թե զղջում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ (նրան մեղադրում էին բարձրաստիճան անձանց նկատմամբ մահափորձ նախապատրաստելու մեջ), որ իրեն սխալ ինֆորմացիա էին տվել եւ ինքը շատ ուշ է իմացել, որ գործով անցնող միակ վկան` Կծան Միշան, բանսարկու է:
Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է. «Միջոցառումներից մեկի ժամանակ, որին մասնակցել է Ռոբերտ Քոչարյանը, իրոք ներկա է եղել նաեւ Մադաթյանը, սակայն որեւէ զրույց նրանց միջեւ տեղի չի ունեցել»:
Թերթը կապվել է Է. Մադաթյանի հետ եւ նա որոշ մանրամասներ ավելացրեց, որ Վիկտոր Սողոմոնյանը պարզապես տեղյակ չէ իրենց զրույցից:
«Զրույցը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ: Միջոցառմանը բազմաթիվ մարդիկ են ներկա եղել, շատերն են տեսել, որ մենք զրուցել ենք եւ ոմանք անգամ լսել են մեր զրույցը: Ավելին` Քոչարյանն առաջարկել է հետագայում հանդիպել եւ ավելի մանրամասն քննարկել կատարվածը, սակայն ես ավելորդ եմ համարել նման քննարկումը»,- ասաց Էդուարդ Մադաթյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել