HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նռնակը վնասազերծվել է. hարուցվել է քրեական գործ

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ահազանգով դեպքի վայր մեկնած իրավապահները հուլիսի 26-ին «Դինո Գոլդ Մայնինգ Քոմփնի» ՓԲԸ վարչական շենքին հարակից ավտոկայանատեղում կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի աջ հետեւի անվադողի հարեւանությամբ` սռնու վրա, մետաղալարով ամրացված էր «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, որի օղակը նույնպես մետաղալարով կապված էր սռնուց: Նռնակը վնասազերծվել էր դեպքի վայր հրավիրված ՊՆ սակրավորների կողմից: Իսկ ավտոմեքենայի տակ տեղադրված նռնակի մասին ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցներին հեռախոսով հայտնել էր Մանուկ Դ.-ն: Դեպքի առթիվ Սյունիքի մարզի քննչական բաժնում «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիք» եւ «Ապօրինի զենք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը… » մեղադրանքով հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter