HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ոստիկաններն ուժ կիրառեցին

Նրանք չխնայեցին նաեւ կանանց ու աղջիկներին

Նալբանդյան 50 հասցեում գտնվող ՎՏԲ բանկի գլխավոր մասնաշենքի մուտքը փակած մոտ 20 բնապահպան ակտիվիստներին ոստիկանները հենց նոր` ուժի կիրառմամբ, քաշքշելով եւ աստիճաններից վայր գցելով հեռացրեցին:

Սակայն քաղաքացիները շարունակում են մնալ բանկի մոտ` պահանջելով ղեկավարության հետ հանդիպում: Նրանք վանկարկում են` «выходи, подлый трус»:

Հիշեցնենք, որ Թեղուտի պաշտպանության խմբի անդամները տարիներ շարունակ նամակներ, դիմում-բողոքներ են գրել ՎՏԲ բանկի ղեկավարությանը, կազմակերպել են զանազան բողոքի ակցիաներ, սակայն որեւէ պատասխան մինչ օրս չեն ստացել: Դրա համար էլ բանկի դուռը փակելու ակցիայով նրանք ցանկանում էին հասնել նրան, որ բանկի ղեկավարությունը հանդիպեր իրենց հետ, լսեր պահանջներն ու մեկանաբանություններ տար: Բանկը պատրաստվում է ֆինանսավորել Թեղուտի հանքարդյունաբերության ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter