HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Երիտասարդական կառավարություն

25 ամյա Անժելինա Խաչատրյանը մեծ հույսեր է կապում Հայաստանի երիտասարդական կուսակցության հետ: Այսօր հիշյալ կուսակցության «Ստրատեգիա 2020թ» համաժողովն էր: Անժելինան ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետը, տիրապետում է 3 լեզվի, բայց իր մասնագիտությամբ աշխատանք չի կարողանում գտնել: Ասում է, որ գործ փնտրելու ճանապարհին բազմաթիվ անգամներ իրենց կաշառք են ուզել, հաճախ լսել է նաեւ «այդ տեղը զբաղված է» արտահայտությունը: Աղջիկն ասում է, որ եթե աշխատանք չգտնի, Հայաստանից մեկնելու է: Բայց նա հույս ունի Հայաստանի երիտասարդական կուսակցության միջոցով գտնել իր մասնագիտությամբ բարձր վարձատրվող աշխատանք: Այժմ գումար վաստակելու համար Ա. Խաչատրյանը նկարահանվում է սերիալներում: Հայաստանի երիտասարդական կուսակցության այսօրվա համաժողովում քննարկվեց երկու ծրագիր: Հայաստանի ապագան կանխորոշելու, արժանի սերնդափոխություն իրականացնելու եւ ներկա երիտասարդ կադրային պոտենցիալը պահպանելու ու զարգացնելու համար Հայաստանի Երիտասարդական կուսակցությունը նախաձեռնել է երիտասարդական կադրային ռեզերվի հավաքագրում: Դիմորդները պետք է համապատասխանեն Հայաստանի երիտասարդական կադրային ռեզերվ ծրագրի համար ընտրված չափանիշներին, որոնք մշակված են մասնագետների, փորձագետների, հասարակական-քաղաքական գործիչների կողմից: Այնուհետեւ նրանք կհրավիրվեն տեստավորմանը, ապա` վերջնական հարցազրույցի: Ծրագրի պատասխանատուները պարտավորվում են տվյալ անհատի թեկնածությունն առաջարակել իրեն համապատասխանող պետական կամ մասնավոր ոլորտների համապատասխան ղեկավարներին եւ օգտագործել նրա կարողությունները եւ գիտելիքները երկրի հզորացման եւ բարգավաճման համար: Կազմակերպիչների հավաստմամբ`արդյունքում 2011-13թթ կձեւավորվի երիտասարդական ռեզերվ, որը կլինի անկախ «բարեկամ, ծանոթ» եւ այլ արատավորված մոտեցումներց. Երկրորդ ծրագիրը վերաբերում Հայաստանում Երիտասարդական կառավարություն ստեղծելուն, որը կլինի կառավարության իմիտացիա եւ կկրի ուսումնա-ճանաչողական բնույթ: Երիտասարդական կառավարության անդամներ կարող են դառնալ ավարտական կուրսերի այն ուսանողները, որոնք ունեն գերազանց կամ լավ առաջադիմություն, զբաղվում են հասարակական գործունեությամբ եւ ցանկանում են ապագայում աշխատել ղեկավար պաշտոններում: Երիտասարդ ղեկավարները կհանդիպեն Հայաստանի գործադիր իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ, կքննարկեն երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Նրանք պետք է մեկ ամսվա ընթացքում առնվազն երեք առաջարկ ներկայացնեն կառավարությանը, իսկ լավագույները կընդգրկվեն «Հայաստանի երիտասարդական կադրային ռեզերվ» ծրագրում: ԵԿ-ն գործելու է սեպտեմբերից եւ ամիսը մեկ ռոտացիոն սկզբունքով փոխելու է իր երիտասարադ նախարարներին: Այսօրվա համաժողովին ներկա էին ՀՀԿ, ԲՀԿ երիտասարդական թեւերի ինչպես նաեւ որոշ պետական կառույցներից ներկայացուցիչներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter