HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

ՎՏԲ-ն հրաժարվեց հանդիպել քաղաքացիներին

Այսօր քաղաքացիները ստիպված էին իրենց մարմիններով փակել ՎՏԲ բանկի մուտքը, քանի որ բանկի աշխատակիցները որեւէ կերպ չէին արձագանքում նրանց բողոքին` Թեղուտի հանքարդյունաբերությունը չֆինանասավորելու համար: Երիտասարդները ցանկանում էին զրուցել բանկի կառավարչի հետ, ինչին «Կառավարիչ չունենք» պատասխանն էին ստանում:

Դրան հաջորդեցին «անտեր ՎՏԲ» վանկարկումները, այնուհետեւ քաղաքացիները զգուշացրին, որ եթե իրենց հետ բանկի որեւէ ներկայացուցիչ չզրուցի, իրենց կխաթարեն բանկի աշխատանքը: Մուտքի դուռը փակելուց հետո Թեղուտի պաշտպանության խմբի անդամները քաղաքացիներին կոչ էին անում չօգտվել մի բանկի ծառայություններից, որը ֆինանսավորում է «Թեղուտի անտառի ոչնչացման, Հայաստանի անապատացման ապօրինի ծրագիրը»:

Բանկի հաճախորդներից շատերը, անտեսելով 2 տասնյակ քաղաքացիների հորդորները,  մարդկանց վրայով մտնում էին բանկ: Լրագրողները փորձեցին պարզաբանումներ ստանալ բանկից, սակայն արժանացան նույն վերաբերմունքին: Աշխատակիցներն ասում էին, թե իրենք կառավարիչ չունեն, նրա տեղակալն էլ արձակուրդում է: Իսկ բանկի լրատվության պատասխանատուն, որ չցանկացավ հայտնել իր անունը, «Հետքին» ասաց, որ իրենք չեն պատրաստվում լրագրողների հարցերին պատասխանել:

«Ձեր հարցերն ուղղեք ACP-ին, նրանք են իրականացնում այդ ծրագիրը, մենք դրա հետ կապ չունենք»,- ասաց նա: Մեր այն հարցին, թե ՎՏԲ բա՞նկը չի ֆինանսավորում Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը, լրատվության պատասխանատուն ասաց` ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter