HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ի հանրահավաքը` սեպտեմբերի 17-ին

Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը և Կոնգրեսի հետագա անելիքները: Միաժամանակ որոշվել է Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքն անցկացնել սեպտեմբերի 17-ին: Կոնգրեսի համապատասխան կառույցներին հանձնարարվել է ակտիվորեն զբաղվել հանրահավաքի նախապատրաստման աշխատանքներով: Նիստում հավանության է արժանացել նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման: Այս մասին հայտնում են ՀԱԿ մամլո ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter