HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեդալներ` ժամկետային զինծառայողներին

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ղարաքեշիշյանին հանձնել է «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալ: Վերջինս մեկ այլ զինծառայողի` Սասուն Գևորգյանի հետ պաշտպանության նախարարի հրամանով հիշյալ պարգեւին արժանացել է ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս մարտական դիրքում` բարդ իրավիճակում, արագ կողմնորոշվելու, ինչպես նաև զինակից ընկերոջ կյանքը փրկելու համար: Կրտսեր սերժանտ Սասուն Գևորգյանին նախարար Օհանյանը մեդալը հանձնել է ՊՆ վարչական համալիրում: ՊՆ լրատվության վարչությունից նաեւ հայտնում են, որ զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմին խրախուսելու նպատակով պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել «Մարտական հերթապահության համար» երկաստիճան մեդալ հիմնելու և դրա կանոնադրությունն ու նկարագրությունը գործողության դնելու մասին: ՀՀ ԶՈւ «Մարտական հերթապահության համար» մեդալը շնորհվում է ՀՀ և ԼՂՀ տարածքային ամբողջականության ու պետական սահմանի (շփման գծի) անձեռնմխելիության ապահովման գործում անձնական վաստակ ունեցող պայմանագրային կազմի զինծառայողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter