HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի»

Ծրագրի ներկայացուցիչները` վարչապետի մոտ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակը «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրով իրականցվող աշխատանքների քննարկումն էր։ Երեք տասնյակից ավելի երիտասարդներից բաղկացած խումբը ուսումնասիրելով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես և դեղերի մասին ՀՀ օրենքները` փորձել է բացահայտել այդ օրենքներում առկա երկիմաստությունները, որոնք կարող են կոռուպցիոն ռիսկերի պատճառ դառնալ։ Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, ուսանողների կողմից բարձրացված տարբեր հարցերի շուրջ ծավալվել է շահագրգիռ քննարկում։ Բուհերի անարդյունավետ կառավարում, առողջապահություն, մասնավորապես` դեղերի ոլորտում խնդիրներ, սփյուռքի հետ համագործակցության խթանում և կոռուպցիա. սրանք են հարցերի այն շրջանակը, որոնք հետաքրքրել են երիտասարդներին։ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է դրանց լուծման տարբերակներն ու ընդգծել, որ այդ հարցերի շուրջ երիտասարդների առաջարկներին կառավարությունում անպայման ուշադրություն կդարձնեն։ Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև հիշյալ օրենքների հետ կապված դիտարկումներ և առաջարկություններ, որոնք ավարտուն տեսքի կբերվեն օգոստոսի 24-27-ը կազմակերպվելիք հակակոռուպցիոն եռօրյա ճամբարի ընթացքում և կներկայացվեն կառավարությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter