HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այ քեզ բան

Հայտնի է դարձել, որ Ադրբեջանում նախարարության կարգավիճակ ունեցող մի կոմիտեի նախագահի Լոնդոնում սովորող դուստրը ազգությամբ հայ տղայի հետ սիրավեպ է սկսել: Այս մասին «Ենի Մուավաթին» տեղեկացրած աղբյուրը հայտնել է, որ իրադարձությունը շոկ է առաջացրել իշխանության նույնիսկ ամենաբարձր վերնախավում: Սիրավեպից տեղյակ Լոնդոնում սովորող ադրբեջանցիները Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի որդու` Թալեհ Հեյդարովի գլխավորությամբ, որը նաև Եվրոպայի ադրբեջանական համայնքի նախագահն է, բողոքի ալիք են բարձրացրել Ադրբեջանում և իշխանությունից պահանջել, որ աղջկա նախարար հայրը համապատասխան միջոցներ ձեռնարկի` «այդ խայտառակությանը վերջ դնելու համար»: Թալեհ Հեյդարովի` անձամբ և աղջկա, և տղայի նկատմամբ կիրառած ճնշումներն օգուտ չեն տվել: Սիրահարները շարունակում են ապրել միասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter