
Սերժ Սարգսյանի գտնվելու վայրը գաղտնի է պահվում: Պաշտոնապես հայտնի է ընդամենը, որ նա հուլիսի 24-ին մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Ոչ պաշտոնապես, սակայն, ինչպես նշում են թերթի իշխանական աղբյուրները, Սերժ Սարգսյանը գտնվում է Բադեն-Բադենում:
Ըստ նույն աղբյուրների, նրա հետ Բադեն-Բադենում են նաեւ ԱԺ հանրապետական պատգամավոր, «Ջերմում գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ Աշոտ Արսենյանը, ինչպես նաև «X գրուպի» նախագահ Խաչիկ Խաչատրյանը, ով, հիշեցնենք` «Ջրաշխարհի» սեփականատերն է, իսկ այժմ հավակնում է մոնոպոլիստ դառնալ հավի ձվի շուկայում:
Նշենք նաև, որ, ըստ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների, այս օրերին Սերժ Սարգսյանի տիկինն էլ` Ռիտա Սարգսյանը` ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի առաջին կնոջ հետ հանգստանում է Կառլովի Վարիում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել