Թերթը փակվե՞լ է
Թերթին հասած տեղեկություններով` ՀՀՇ-ի ներսում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո ՀՀՇ-ում պարտվեց Վանո Սիրադեղյանի ու հաղթեց Տեր Հուսիկ Լազարյանի թևը: Ի դեպ, նոր ղեկավարության ընտրությունից հետո Տեր Հուսիկ Լազարյանը սկսել է այցելել ՀՀՇ գրասենյակ և, որոշ տեղեկություններով, խորհուրդներ տալ ՀՀՇ ղեկավարությանը: Նաև տեղեկություններ կան, թե ՀՀՇ նոր ղեկավարությունը մտմտում է «Հայք» թերթի հետագա ճակատագրի շուրջ. մասնավորապես մտածում է «Հայքը» նոր կազմով լույս ընծայելու մասին:
«Հայքի» գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյանը թերթի հետ զրույցում ասաց, որ իրենք այժմ ամառային արձակուրդում են և արձակուրդներից հետո շարունակելու են նորմալ աշխատանքը: Իսկ կազմի փոփոխության մասին իրեն որևէ բան հայտնի չէ: ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանին զանգահարել այդպես էլ չհաջողվեց: Այլ աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում թերթը փակվել է, և կրկին տպագրվելու հավանականությունը փոքր է, քանի որ մեծ պարտքեր ունեն և' տպարանին, և' աշխատավարձի մասով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել