HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչական վարույթ` «Վոյաժ» տաքսի ծառայության նկատմամբ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում այս անգամ «Վոյաժ» տաքսի ծառայությունն էր: Ստացված օպերատիվ տեղեկությունների հետքերով գնացած  վարչության աշխատակիցները պարզել են, որ տաքսի ծառայությունն, իրոք, գործում է առանց համապատասխան ելակետային տվյալների վերաբերյալ հարկային տեսչություն տեղեկություններ ներկայացնելու: Նաև պարզ է դարձել, որ Խորհրդայինի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Սամվել-Աշոտ» ՍՊԸ-ն դեռևս 2009թ.-ի հունվարին էր հայտարարություն ներկայացրել հարկային մարմիններին` իրենց պատկանող «Վոյաժ» տաքսի ծառայության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Այնինչ շատ կարճ ժամանակ անց` նույն տարվա փետրվարի 1-ից առ այսօր տաքսի ծառայությունը «Վոյաժ» անվան տակ տարբեր ժամանակահատվածներում շահագործել է «Գազ-31» մակնիշի ավտոմեքենաներ և այդ մասին հարկային մարմիններին ելակետային տվյալների վերաբերյալ որևէ հայտարարություն չի ներկայացրել: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ գործի առնչությամբ սկսվել է վարչական վարույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter