HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՏ 100-ից ավելի մասնագետներ հավաքվում են Երեւանում

Սեպտեմբերի 26-ին ԳԱԱ նախագահությունում կմեկնարկի «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ` CSIT-2011» 8-րդ միջազգային գիտաժողով: Գիտաժողովի նպատակն է քաջալերել կոմպյուտերային գիտության զարգացումը և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում փորձագետների միջև գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը:

CSIT-2011-ին կմասնակցեն մոտ 150 գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Կանադայից, Բելգիայից, Վրաստանից, Թայվանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Իրանից եւ Լատվիայից: Սեպտեմբերի 27-ից մինչեւ 30-ը գիտաժողովն իր աշխատանքերը կշարունակի ԳԱԱ  ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում:

CSIT-2009 միջազգային գիտաժողովը կազմակերպել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը` ՀՀ կառավարության,  «Սինոփսիս» Հայաստան LTD-ի, «Յունիկոմպ» CJSC-ի, «Հայլինք» JSC-ի, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայաստանի զարգացման գործակալության, «Արմինկո» ընկերության, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի աջակցությամբ: Այս մասին հայտնում են ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:

Մեկնաբանություններ (1)

Armen
Հարգելի Gevorg, մի ամաչեք և գրեք հայատառ: Հայերեն տառերն ավելի դյուրընթեռնելի են, քան լատինական անհասկանալի սիմվոլները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter