HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Բնապահպանության նախարարության աշխատանքը գնահատում են 3-ից հանած

«Ինչպե՞ս եք գնահատում բնապահպանության նախարարության աշխատանքը Հայաստանի էկոլոգիական սուր խնդիրների լուծման հարցում»,- «Հետքի» հարցին բնապահպան Լիլիթ Դաշյանը պատասխանեց. «Բավարար, նույնիսկ 3-ից հանած, որովհետեւ ինչ-որ լուրջ գործողություններ, պայքար ես այսօր չեմ տեսնում: Ինչ-որ փոքր քայլերով սկսել են իրենք գործել»:

Փոխարենը հասարակությունն է սկսել ակտիվ արձագանքել բնապահպանական խնդիրներին: Բնապահպանն ասում է, որ էկոլոգիական քննարկումների ժամանակ իրենք մասնագետ են հրավիրում նաեւ բնապահպանության նախարարությունից. «Նրանք ինչ-որ աշխատողի ուղարկում են, բայց շատ հաճախ նա չի լինում այն մասնագետը, որին մենք ակնկալում էինք հարցեր ուղղել»,- ասաց Լիլիթ Դաշյանը:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն էլ նախարարության աշխատանքը գնահատելիս ասաց, որ կան բաժիններ, որոնք լավ են աշխատում, իսկ կան բաժիններ, որոնք անտարբեր են, մասնավորապես` օրենսդրական բարեփոխումների առումով լուրջ աշխատանք է տարվում, իսկ օրենքների կիրառման դեպքում` ոչ:

«Միջինից ցածր եմ գնահատում, որովհետեւ այսօր բնապահպանության նախարարության կարեւորությունը ժամ առ ժամ աճում է, եթե այսպես շարունակենք, ապա շատ շուտով կհայտնվենք տխուր վիճակում»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter