HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Նախորդ դատական նիստը համարվեց չկայացած

Այսօր ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցով «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ն ընդդեմ Բնապահպանության նախարարության գործով հերթական դատական նիստը: Նախորդ`հունիսի 13-ին կայացած դատական նիստը համարվեց չկայացած, քանի որ դատարանի լույսերն անջատվել էին, համակարգչի վերանորոգումից հետո էլ նախորդ նիստի արձանագրությունը չէր պահպանվել: Այսօրվա դատական նիստում հայցվորը ներկայացրեց Երվանդ Քոչարի 5 հասցեի բնակիչների` իրենց ուղարկված դիմումը, ինչպես նաև դիմումները` Մարդու իրավունքների պաշտպանին, Առողջապահաության նախարարության Հակահամաճարակային տեսչության պետին քաղաքացիների դիմումների պատճենները: Որպես երրորդ անձ գործում ներգրավված «Տեխնիկա պլյուս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Դավիթ Մանթաշյանը ներկայացրեց իր առարկություններին կցված ապացույցներ: Ի դեպ, նրա առարկությունները բնապահպանության նախարարությունը ստացել էր, իսկ հայցվորը կողմը չէր ստացել, չնայած Դ. Մանթաշյանն ուներ փաստաթղթերի ուղարկման կտրոն: Պատասխանող բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանը որեւէ առարկություն չուներ Դավիթ Մանթաշյանի ներկայացրած ապացույցների վերաբերյալ: Իսկ հայցվոր Խաչիկ Հարությունյանը դեմ էր այդ ապացույցների գործում ներգրավելուն` պատճառաբանելով, որ դրանք նախ` պատշաճ ձեւով չեն, օրինակ` մի փաստաթուղթը պաշտոնական «բլանկի» վրա չէ, մյուսը` կնքված չէ, մեկ ուրիշի վրա էլ բնապահպանության նախարարի ստորագրության փոխարեն փոխնախարարի ստորագրությունն է եւ այլն. «Երրորդ անձը իր ներկայացրած ապացույցներով փորձել է շեղել դատարանի ուշադրությունը բուն խնդրից: Ինչպե՞ս կարող է պետական գերատեսչությունը պարզել` արտանետումներն ավել են, թե ոչ, եթե փորձաքննություն չի կատարել»,- ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավաբան Խաչիկ Հարությունյանը: Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Անահիտ Հովհանիսյանն էլ նշեց, թե` նախ պետք է պարզել, թե բնակիչներն ինչու չեն դիմել համապատասխան պետական մարմնին, այլ դիմել են հասարակական կազմակերպությանը: Նա նաև դեմ չէր գործում հայցվորի ներկայացրած ապացույցների ներգրավմանը: Նշենք, որ հայցվորի պահանջն է պարտավորեցնել ԲՆ-ին դիմել վարչապետին` ստանալու նրա համաձայնությունը Երևան քաղաքի Երվանդ Քոչարի 5 հասցեում գործող «Տեխնիկա պլյուս» անվամբ կնիքների արտադրամասում ստուգումներ իրականացնելու համար: «Իմ ներկայացրած փաստաթղթերը ապացուցում են, որ «Տեխնիկա պլյուս» ՓԲԸ-ի կողմից մթնոլորտ արտանետվող նյութերը ոչ միայն չեն գերազանցում, այլեւ հեռու են թույլատրելի սահմանը գերազանցելուց»,-ասում է «Տեխնիկա պլյուս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Դավիթ Մանթաշյանը: Նրա կարծիքով, իր ներկայացրած ապացույցներն ընդունելի են եւ վերաբերում են գործին, իսկ Խաչիկ Հարությունյանի կողմից ներկայացրած ապացույցները համարեց անընդունելի, քանի որ դրանք վերաբերում են բնակիչների տվյալ հ/կ-ին դիմելուն: Դատարանը (դատավոր` Լ. Սոսյան) որոշեց հայցվորի եւ երրորդ անձի կողմից ներկայացրած ապացույցներին անդրադառնալ ապացույցների հետազոտման փուլում: Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 11-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter