HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանի պատվիրակությունը՝ Նիցցայում

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը Նիցցայի քաղաքապետ, Ալպ Մարիտիմի պատգամավոր, Նիցցա-Կոտ դ’Ազյուր միջհամայնքային միության նախագահ Քրիստիան Էստրոզիի հրավերով սեպտեմբերի 23-25-ը պաշտոնական այցով գտնվելու է Ֆրանսիայի Հանրապետության Նիցցա քաղաքում՝  Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպվող ընդունելությանը, ինչպես նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ռուբեն Սևակի հուշակոթողի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: 

Երևանը և Նիցցան  2007թ. սեպտեմբերից քույր քաղաքներ են: 

Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Նիցցայի քաղաքապետի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Նախատեսվում են նաև քաղաքապետ Կարեն Կարապետյանի  մի շարք հանդիպումներ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter