Մեքսիկայում երկու շաբաթվա ընթացքում 5 լրագրող է սպանվել
Հուլիս ամսին երկու շաբաթվա ընթացքում Մեքսիկայում 5 լրագրող է սպանվել: Քանի որ լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերն ավելացել են, լրագրողներն ապրում են մշտական վախի մթնոլորտում: Այս մասին հայտնում են Ժուռնալիստիկայի և հասարակական էթիկայի կենտրոնը, Մամուլի ինտերամերիկյան ասոցիացիան (IAPA) և «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունները:
Մեքսիկացի մի ռադիոլրագրողի փախցրել են, հետո նրան գտել են իր մեքենայում` մահացած: Մեկ այլ օպերատորի վրա կրակել են իր անձնական մեքենայում, երբ նա սպասելիս է եղել ընկերուհուն: 3 լրագրողներ էլ սպանվել են երկու ծայրամասերում:
Հուլիսի 9-ին Մոնտեմորելոսում Մարկո Աուրելիո Մարտինես Տիջերինային երեք ավտոմեքենայով զինված անձինք փախցրել են: Ոստիկանությունը նրա դին գտել է հաջորդ օրը` կտտանքների հետքերով և գլխին ստացած հրազենային վնասվածքով: Նա XEDD La Tremenda ռադիոկայանի հեղինակավոր ռադիոծրագրավարն էր, ավելի վաղ` լրատվական ծրագրի ղեկավար «XERN» ռադիոկայանի «Naranjera 950 AM»-ում:
Գիլերմո Ալքարոզ Տրեհոն նախկին կինոօպերատոր է եղել, իսկ հետո` Չիուաուա նահանգի Մարդու իրավունքների պետական հանձնաժողովի աշխատակից, սպանվել է հուլիսի 10-ին` Չիուաուա քաղաքում: Նրա դին գտել են «Omnia» ամսագրի խմբագրության շենքի մոտ, նա այցելել էր իր գործընկերոջը: Ալքարոզ Տրեհոն խմբագրում էր Հանձնաժողովի կայքի տեսաերիզների բաժինը:
Հուլիսի 9-ին «AW Noticias» ռադիկայանում ռումբ են նետել, սակայն այն չի պայթել և որևէ վնաս չի հասցրել անձնակազմին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել