Լրատվության եւ քարոզչության բաժնի պետը չի մեկնաբանում
Երեկ հայկական զինուժի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևանքով զոհեր են եղել, փորձեցինք մանրամասներ ճշտել ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանից, սակայն նա ասաց, որ ոչինչ չի կարող ասել. «Ինչ կա` դրված է Հայաստանի պաշտպանության նախարարության կայքում»:
«Հետքի» տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել գնդապետ Ֆելիքս Բաղդասարյանի գլխավորած զորամասում: Դեպքի մասին lragir.am-ին որոշ մանրամասներ է հաղորդել Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, չնայած նա նշել է, որ իր հայտնած մանրամասներն ունեն ճշտման կարիք: Ըստ Արթուր Սաքունցի` դեպքին զոհ է դարձել 5 անձ` մի զինվոր եւ չորս սպա: Զինվորը դիրքում քնած է եղել եւ 4 սպաները գալով դիրք եւ նրան տեսնելով այդ վիճակում, արթնացրել են ու սկսել են նրան վիրավորել, արժանապատվությունը ոտնահարող արարքներ թույլ տալ, ինչի հետեւանքով զինծառայողը վերցրել է զենքը եւ գնդակահարելով չորս սպաներին, հետո էլ ինքնասպան է եղել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել