HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կատարվածը սպանություն կամ ինքնասպանության դրդում է եղել

«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միության հայտարարությունը «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը ցավակցում է լրագրող Ծովինար Նազարյանին եւ նրա հարազատներին Արտակ Նազարյանի ողբերգական մահվան կապակցությամբ եւ սգում նրանց հետ միասին: Միությունը, ինչպես նաեւ մտահոգ հասարակությունը, հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքում ի հայտ եկած հանգամանքները, լուրջ կասկածներ ունի, որ կատարվածը ոչ թե ինքնասպանություն էր, այլ` սպանություն կամ ինքնասպանության դրդում: Այս ողբերգությունը հերթական անգամ հաստատեց, որ երկրում առկա կրիմինալ-օլիգարխիկ համակարգը, դրան հարիր բարքերը եւ դրա արդյունքում առկա անպատժելիության մթնոլորտը դրսևորվում են ամենուր, այդ թվում` հայկական պետականության գլխավոր հենասյուներից մեկում` ՀՀ ազգային բանակում: Բանակում ինչպես նաեւ ամբողջ երկրում կատարվող սպանությունների եւ «ինքնասպանությունների» զգալի մասը այդպես էլ իրականում մնում է չբացահայտված, իսկ մարդասպանները (հատկապես բարձրաստիճան հովանավորներ ունեցող) շարունակում են մնալ անպատիժ ու նորանոր ոճիրներ գործել: Արտակ Նազարյանի ողբերգական մահվան իրական հանգամանքները չբացահայտելը եւ մեղավորներին խստորեն չպատժելը կարող է հարված հասցնել բանակի հեղինակությանը: Մենք հետևողականորեն պահանջելու ենք ՀՀ զինվորական դատախազությունից միջոցներ ձեռնարկել Արտակ Նազարյանի մահվան իրական պատճառների բացահայտման եւ դրանում բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter