
Ռուսաստանյան «Ռուսօբորոնէքսպորտ» ընկերությունը երեկ կտրականապես հերքել է ավելի վաղ հայտնված տեղեկատվությունը, թե Ադրբեջանին վաճառվել է երկու C-300 տիպի հակաօդային պաշտպանության կայան: «Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ նման կայանքներ մատակարարելու մասին պայմանագիր գոյություն չունի»,- հայտարարել է «Ռուսօբորոնէքսպորտ»-ի խոսնակը:
Երեկ` ավելի վաղ, ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականը տեղեկացրել էր, թե Ադրբեջանը Ռուսաստանից գնել է C-300 մակնիշի հակաօդային պաշտպանության երկու կայանք` դրանց համար վճարելով մոտ 300 մլն ԱՄՆ դոլար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել