HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհեր զորամասում

Հուլիսի 28-ին ԼՂՀ ՊԲ Մարտունու զորամասերից մեկի գետնափոր տնակում (բլինդաժ) տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հայ զինծառայողներ են զոհվել: Դեպքի առնչությամբ ՀՀ ՊՆ լրատվության ծառայությունը երեկ հաղորդագրություն տարածեց, որում ոչինչ ասված չէր ոչ զոհերի թվի, ոչ նրանց ինքնության մասին: Ըստ որոշ տեղեկությունների` միջադեպի հետեւանքով զոհվել է հինգ, այլ տեղեկությունների համաձայն` վեց հոգի: Երեկ «ՀԺ»-ին հաջողվեց պարզել զոհվածներից միայն մեկի ինքնությունը. դա 20-ամյա երեւանցի Անդրանիկ Սարգսյանն է: Միջադեպի հետեւանքով զոհված եւս 3 զինվորականների հետ կապված էլ մեզ հաջողվեց պարզել, որ նրանցից 2-ը Երեւանից են, մեկը` Վայոց Ձորից: Զոհված զինծառայող Անդրանիկ Սարգսյանի հայրը` Սարգիս Սարգսյանը, «ՀԺ»-ին պատմեց, որ Աջափնյակի զինկոմիսարիատի աշխատակիցները իրեն հայտնել են, որ միջադեպի հետեւանքով իր որդուց բացի զոհվել է եւս 5 հոգի` 1 սպա եւ 4 զինծառայող: Ըստ զիկոմիսարիատի աշխատակիցների պատմածի` դեպքը տեղի է ունեցել հետեւյալ կերպ. զորամասի «բլինդաժում» զինծառայողների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերաճել է կռվի: Զինծառայողներից մեկը, որը զորակոչված է եղել Երեւանի Արաբկիր վարչական շրջանի զինկոմիսարիատի կողմից, վերցրել է հրազենը, կրակ բացել ներկաների վրա, իսկ հետո ինքնասպան եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter