Հրդեհ ու խոչընդոտներ` «Արքայաձորում»
Նախօրեին` ժամը 22:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել «Արքայաձոր» ռեստորանի տարածքում, որի պատճառը, ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տվյալների, եղել է հրավառությունը: Վերջինիս խոչընդոտել են իրականացնել իր մասնագիտական գործունեությունը` պատճառաբանելով, թե «Արքայաձորը» մասնավոր տարածք է (լուսանկարում խոչընդոտողն է):
Կատարվածի մասին Շամշյանն ահազանգել է ոստիկանություն` 1-02 ծառայությանը, սակայն, ինչպես ինքն է ասում, առայժմ արձագանք չի հնչել:
Դեպքի վայր ժամանած հրշեջներից մի քանիսն ուղեւորվել են կենդանաբանական այգի` կանխելու հրդեհի տարածումը: Բարեբախտաբար, վերջիններիս հաջողվել է հրդեհը ժամանակին մարել:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել