Փոխնախարարն ընդունել է Կանադայի դեսպանին
Այսօր ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունել է Կանադայի դեսպան Ռալֆ Լիսիշինին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Արժեւորելով ընդլայնվող երկկողմ հարաբերությունները, փոխադարձ այցելությունների աճող հաճախականությունը, ինչպես նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում` կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Կանադայի միջեւ երկկողմ տնտեսական կապերի զարգացումը:
Ինչպես հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, դեսպանի խնդրանքով անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստանի հարաբերություններին իր անմիջական հարեւանների հետ, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ հարցերի:
Երկուստեք կարեւորվել է այս տարվա մայիս-հունիսին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի Կանադա կատարած այցը, որը լուրջ խթան է հանդիսացել առկա բարեկամական կապերն ամրապնդելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել