HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Մարտունիի զոհերից մեկը վանաձորցի է

Մարտունիի զորամասում տեղի ունեցած սպանության զոհերից մեկը Վանաձորի Տարոն 2, ՔՇՀ 3, 68/8-ի բնակիչ, 1991 թ. փետրվարի 28-ին ծնված Ռոբերտ Միքայելի Հովհաննիսյանն է: Ռոբերտ Հովհաննիսյանը բանակ է զորակոչվել 2009-ի առաջին` գարնանային զորակոչին: Հուլիսի 28-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Վանաձորի զիվորական կոմիսարիատ տեղեկություն է ստացվել Ռոբերտ Հովհաննիսյանի մահվան մասին: Նույն օրը երիտասարդի մահվան լուրը հայտնել են նրա հարազատներին: Հուլիսի 29-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Ռոբերտ Հովհաննիսյանի դին տեղափոխվել է Դատաբժշկական հանրապետական գիտագործնական կենտրոնի Լոռու մարզային բաժին, որտեղ հուլիսի 30-ի առավոտյան կատարվել է դիահերձում: Դիահերձման ժամանակ հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ: Երիտասարդի հուղարկավորության հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է Վանաձորի զինկոմիսարիատը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter