Ով է զբաղեցնելու պաշտոնը
Օգոստոսի կեսին կենսաթոշակի է գնալու Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Սլավա Սարգսյանը: Դատական համակարգում այս օրերին բուռն քննարկումներ են ընթանում, թե ով է զբաղեցնելու այս պաշտոնը: Հավակնորդներն ակտիվ աշխատանք են տանում:
Թերթին հասած տեղեկություններով` այս ուղղությամբ հատկապես մեծ հավակնություններ ունի վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթևոսյանը: Թեկնածուների թվում են նաև նույն պալատի դատավորներ Երվանդ Խունդկարյանը, Վարուժան Աբելյանը և Էրնա Հայրիյանը: Սակայն Խունդկարյանը երիտասարդ է` 1972 թվի ծնունդ, և միայն տարիքի պատճառով նրա թեկնածությունը կարող է մերժվել: Ավելյանի թեկնածությունը նույնպես կարող է մերժվել տարիքի պատճառով. նա 1950 թիվ է:
Ամենահավանականը համարվում է Էրնա Հայրիյանը, որի նկատմամբ համակարգում որոշակի համակրանք կա, սակայն, թերթին հասած տեղեկություններով, Մաթևոսյանը շատ ավելի ակտիվ է և վերևների հետ «շփվելու» մեծ փորձ ունի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել