
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ: Նկատի ունենալով մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե «ԱՄՆ-ն` ի դեմս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի, Հայաստանում ակտիվ լոբբինգ է իրականացնում Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի երկխոսության ուղղությամբ», ՀԱԿ գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանից փորձեցինք ճշտել` այդ հանդիպման մասին տիկին Յովանովիչը ՀԱԿ-ի և իշխանության միջև երկխոսություն սկսելու վերաբերյալ ակնարկներ արե՞լ է, թե՞ ոչ:
Թերթի հարցին ի պատասխան` Զուրաբյանն ասաց. «Դա աբսուրդ է, ինչպես և այն տեղեկությունները, որոնք տարածվում են այդ առնչությամբ»: Իսկ, իր դիտարկմամբ, միտում կա՞ այն բանում, որ այդ տեղեկության աղբյուրը հատկապես ռուսական լրատվամիջոցն էր. «Չեմ կարծում, որ կապ ունի: Դա «Ռեգնումի» անհասկանալի տեղեկություններ տարածելուն առնչվող հարց է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել