
Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են արձանագրություն ստորագրել, որի համաձայն` Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայումը երկարաձգվելու է առնվազն 49 տարով: Ռուսաստանի կառավարությունը նախագահ Դմիտրի Մեդվեդևին է ներկայացրել ռազմաբազաների տեղակայման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու առաջարկը:
Պայմանագրային փոփոխությունների նախագծում մասնավորապես տեղ է գտել հետևյալ ձևակերպումը. «Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան ՌԴ շահերից բխող գործառույթներից բացի, հայկական զորամիավորումների հետ համատեղ պետք է պաշտպանի նաև Հայաստանի անվտանգությունը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել