Ռուսաստանում հրդեհների հետևանքով 25 մարդ է զոհվել
Ըստ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական տեղեկատվության` Ռուսաստանի կենտրոնական շրջաններում տեղի ունեցած հրդեհների հետևանքով երկու օրվա ընթացքում 25 մարդ է զոհվել: Հրդեհը վնաս է պատճառել 14 գյուղի, իսկ առանց տանիքի մնացել է մոտ 3000 մարդ:
Հրդեհների մարման աշխատանքներին խոչընդոտում են եղանակային պայմանները` մոտ 40 աստիճան տաքությունն ու քամին: Զոհերից 10 Նիժնեգորոդյան մարզից են: Վորոնեժի մարզում 5 զոհ է գրանցվել, անտուն է մնացել 500-ը: Քաղաքային երեք հիվանդանոց է վառվել: Ռյազանի մարզում 4 հոգի է մահացել: Հրդեհը 200 տուն է ոնչնչացրել: Ամառային առողջարաններից տարհանվել է մոտ 1.5 հազար մարդ: Տուժել է նաև Վլադիմիրի մարզը: Մոսկովյան մարզի մի քանի շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը կառավարությանը հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել` հրդեհների վերացման նպատակով: Իսկ վարչապետ Վլադիմիր Պուտինը նախօրեին հանձնարարել է նյութական աջակցություն տրամադրել տուժածներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել