HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ոտնձգությունների ենթարկվածների բողոքը կքննվի օգոստոսի 3-ին

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սաներ Դ.Ա.-ի եւ Հ.Ս.-ի բողոքը վերաքննիչ դատարանում կքննվի օգոստոսի 3-ին, ժամը 15:30-ին: Աղջիկները բողոքարկում են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը, որով նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին վերաքննիչ քրեական դատարանում պետք է սկսվեր աղջիկների բողոքի քննությունը, որից առաջ նախագահող դատավոր Մհեր Աղրամանյանը ընթերցեց բողոքաբեր Դ.Ա.-ից ստացված դիմումը, որով նա հետ էր վերցնում իր բողոքը:

Նախկին սաների փաստաբան Ավագ Լալայանը հայտարարեց, որ իր տեղեկություններով` Դ.Ա.-ին հրավիրել են ոստիկանություն, որի արդյունքում էլ, հավանաբար, «ծնվել» է այս դիմումը: Սակայն դատարանը ուշադրություն չդարձրեց փաստաբանի հայտարարությանը:

Դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով, որպեսզի ապահովվի մյուս բողոքաբերի` Հ.Ս.-ի ներկայությունը եւ ճշտվի նրա դիրքորոշումը բողոքի վերաբերյալ: Վերջինս «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ինքը չի պատրաստվում հրաժարվել իր բողոքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter