HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավոր Սահակյան. «Տղա ջան, շփոթում եք, ուրիշ Սահակյան Տիգրան դատավոր էլ կա»

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այսօր վնասազերծված ավազակային խմբի անդամներից մեկը դատավոր Տիգրան Սահակյանի որդին է:

Քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Հայաստանում Տիգրան Սահակյան անուն-ազգանունով երկու դատավոր կա, եւ իր որդին որեւէ բանդայի անդամ չէ:

«Տղա ջան, շփոթում եք, ուրիշ Սահակյան Տիգրան դատավոր էլ կա, իմ տղան հիմա ծառայության մեջ է, ծառայության վայրում է: Սա իմ տղայի հետ բացարձակ կապ չունի: Ես քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավորն եմ, կա ուրիշ Սահակյան Տիգրան: Ես չգիտեմ, չեմ ասում, որ նրա տղան է, միգուցե նրա հետ է կապված, ես չգիտեմ»,- ասաց դատավոր Սահակյանը:

Ըստ նրա` իր որդին ծառայում է պաշտպանության նախարարության քննչական վարչությունում:

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի անունը եւս Տիգրան Սահակյան է: Առայժմ մեզ չի հաջողվում կապ հաստատել նրա հետ:

Մեկնաբանություններ (2)

Վահան 10
Չէ, դատավորը ճիշտ ա ասում, դատավորի տղան խո չէր կարող սահմանում,ասենք ,,Եղնիկներում,, ծառայել: Դատավորների վորդիների տեղը ՀՀ ՊՆ Քրեական ծառայությունում է /Քրեական թե ? Քննչական չգիտեմ ՔԾ-Ի վերծանությունը/:
hay_may
ay mard spasek tesnenk ova heto nor nkarov lurer grek. es marde inch ani, ankap teghe lurerum haytvets

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter