Հույների գործադուլը մեծ վնասների պատճառ է դարձել. երկրի վարորդները չեն ենթարկվում
Հունաստանում գործադուլը սաստկանում է: Հունաստանի կառավարության որոշմամբ որոշ ժամանակ վառելիք կտրամադրվի միայն ռազմավարական կարևոր օբյեկտների` օդանավակայանների, էլեկտրակայանների և հիվանդանոցների:
Արդեն 6 օր է երկրում շարունակվում է բենզատար մեքենաների վարորդների գործադուլը: Արդյունքում բենզալցակայանների մեծ մասը մնացել է առանց վառելիքի: Բենզինի պակասը շատ զգալի է ամբողջ երկրում: Կառավարությունը հայտարարել է վարորդների քաղաքացիական մոբիլիզացիայի մասին: Այն իրագործվում է պատերազմի և աղետների դեպքում: Սակայն, նույնիսկ այս ծայրահեղ միջոցը չի օգնել: Վարորդներից շատերը անտեսել են կարգադրությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել