HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիսուն հազար եվրո` Սոնա Շահգելդյանին

Յուրմալայում (Լատվիա) արդեն իսկ մեծ հեղինակություն վայելող «Նոր ալիք» («Новая волна») երգի մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը` հավաքելով 288 միավոր: Այս տարվա երգի մրցույթին մասնակցում էր 12 երկրի 17 ներկայացուցիչ: Սոնա Շահգելդյանը ընդամենը մեկ միավորով է առաջ անցել Ուկրաինայի ներկայացուցիչ Տատյանա Շիրկոյից: Այսօր տեղի կունենա մրցույթի փակման արարողությունը, եւ հանդիսավոր պայմաններում Սոնա Շահգելդյանը կստանա 50.000 եվրո` որպես առաջին տեղի մրցանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter