Պլաստմասսայից պատրաստված շարժական կղզի` Խաղաղ օվկիանոսում
Նիդերլանդներում գտնվող WHIM ճարտարապետական կազմակերպությունը պատրաստվում է Խաղաղ օվկիանոսում կառուցել կղզի` պլաստիկ զանգվածից: Կես միլիոն մարդ կարող է բնակվել կղզում:
Չնայած կղզին պլաստիկ զանգվածից է, այն կանաչապատված կլինի: Կղզին կունենա ալիքային և արևային էներգիա, բնակիչները կկարողանան օգտագործել ջրիմուռները որպես վառելիք և պարարտանյութ:
Ծրագրի հեղինակները հավատացած են, որ սրա շնորհիվ Խաղաղ օվկիանոսը կմաքրվի պլաստմասսայի աղտոտվածությունից և կստեղծվի նոր բնակելի տարածք:
Այն հարցին, թե ինչու պիտի մարդիկ ցանկանան ապրել լողացող, պլաստիկ կղզում` թողնելով Հավայան կղզիները, հեղինակը պատասխանում է «այս կղզին մի հարմարավետ վայր կլինի, որտեղ միշտ եղանակը լավը կլինի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել