HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտառհատումների վերաբերյալ ստուգումների արդյունքները չեն գոհացնում

Գուգարքում բնապահպանական պետական տեսչության ստուգումների արդյունքները չեն գոհացնում կանաչ ակտիվիստներին, ովքեր հայտնաբերել են անտառահատումները: «Անտառահատումների ծավալը շատ ավելի մեծ է: Ուղղակի այդ տեսուչները մի քիչ պետք է խորանային անտառի մեջ, ավելի վեր բարձրանային ու կհանդիպեին տասնյակներով  թարմ կտրված հաստաբուն ծառերի, օրինակ այն տարածքում, որտեղ նկարներն ինձ ջնջել էին տվել»,- ասում է ակտիվիստ Վահե Վարդումյանը, ով Գուգարքում մասշտաբային անտառահատումների վերաբերյալ ֆոտոռեպորտաժ է արել: Նա առաջարկում է համատեղ այցելություն հատումների այդ տարածք եւ ցույց տալ հատումների մասշտաբը: Ինչպես հայտնում է «ԷկոԼուրը», ևս մեկ անգամ ի պաշտպանություն անտառների իր ձայնն է բարձրացնում ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Նա առաջարկում է քննարկել հատված անտառների տեղում տուգանքներից եւ բնավճարներից ստացված միջոցներով  անտառն անհապաղ վերականգնելու հարցը: Կանաչ ակտիվիստների անունից Մարիամ Սուխուդյանն առաջարկում է որպես կամավոր ընդգրկել իրենց անտառատնկման աշխատանքների մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter