HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհը հասել է արդեն մեր դիրքերին

Հայաստանի և Նախիջևանի սահմանային գոտում հուլիսի 31-ին բռնկված հրդեհը շարունակվում է, թեև տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ հրդեհը սկսվել է 14:20-ին ու չեզոքացվել նույն օրը` ժամը 16:25-ին, և այրվել է մոտ 100 հա տարածք: Նաև նշվում է, որ դեպքի վայր են մեկնել Վայքից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական ջոկատը, Եղեգնաձորից 3 և Ջերմուկից 5 հրշեջ-փրկարար: Սակայն թերթի հավաստի տեղեկություններով` հրդեը շարունակվում է նաև այս պահին, և այն սկսվել է ոչ թե 14:20-ին, այլ տարածքն այրվել է արդեն առավոտյան 10-ին: Հրդեհը տարածվում է մեծ արագությամբ: Բաց տարածությունը, քամին և շոգ եղանակային պայմանները նպաստում են հրդեհի տարածմանը: Հրդեհը հասել է արդեն մեր դիրքերին և շարունակում է տարածվել առաջ: Թեև չի նշվում հրդեհի պատճառը, սակայն գյուղացիների խոսքերով` հրդեհը բորբոքողները Նախիջևանի գյուղերից մեկի բնակիչներն են: Նրանք դիտավորյալ հրդեհել են տարածքը` կանխատեսելով, որ այն կտեղափոխվի Հայաստանի տարածք: Արդեն 3 օր է, հրդեհը չի մարում: Թերթի տեղեկություններով` դեպքի վայր է ժամանել մեկ հրշեջ մեքենա, որին չի հաջողվել մարել հրդեհը` հակառակորդի դիրքերից անընդհատ հնչող կրակոցների պատճառով: Հիմա մեծ ցանկության դեպքում էլ հրշեջները չեն կարող առաջ գնալ և մարել կրակը, քանի որ այրվող տարածքն ականապատված է: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են Բարձրունի գյուղի բնակիչներն ու տեղի զինվորականները, բայց առայժմ ապարդյուն: Ի դեպ, զինվորականները նույնպես համոզված են, որ հրդեհը Նախիջևանի գյուղացիների ձեռքի գործն է: Հրդեհի պատճառով օգոստոսի 1-ին տեղի է ունեցել նաև ականի պայթյուն: Բարեբախտաբար, տուժողներ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter