HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստան մեկնողներին այս տարի էլ խաբեցին

Այս ամառ էլ Հարավկովկասյան (ՀԿԵ) երկաթուղիների գնացքներով Վրաստանի ծովափնյա քաղաքներ մեկնող հայ զբոսաշրջիկները տհաճ անակնկալի են բախվել: Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ գնացքի միևնույն կուպեի տոմսերը միաժամանակ մի քանի հոգու են վաճառել, և այս մասին մեկնողները տեղեկացել են մեկնումից մի քանի րոպե առաջ: Այս կապակցությամբ թերթն արդեն մի քանի բողոք է ստացել: Թերթը պարզաբանում է խնդրել ՀԿԵ լրատվության բաժնից: Այնտեղից ասել են. «...Նման դեպքեր գրանցվել են, բայց քանի որ դրանք ավանդաբար չեն կրկնվում, հիմա կդժվարանանք տեղեկացնել, թե քանի նման դեպք է գրացնվել, դրանք բացառություններ են, որոնք կապված են զուտ տեխնիկական խնդիրների հետ, և տեղում այդ հարցերը շտկվում և լուծվում են:... Բանն այն է, որ թե անցած տարի, թե այս տարի չհասցրինք կազմակերպել տոմսերի էլեկտրոնային վաճառք, տոմսերը տեղում լրացվում են տոմսավաճառների կողմից, հին մեթոդով` ձեռքով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter