Ավիավթար Կրասնոյարսկում. զոհերի թվում է հայազգի մի երիտասարդ
Կրասնոյարսկի երկրամասում այս գիշեր Իգառկա քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել Չերեմշանկայից ուղևորվող Ан-24 մարդատար ինքնաթիռը։ Ըստ պաշտոնական տվյալների` օդանավի վթարի պատճառը եղել է ուժեղ մառախուղը:
Համաձայն «Ռիա նովոստի» գործակալության տեղեկությունների, ինքնաթիռում եղել է 11 ուղևոր, այդ թվում մեկ անչափահաս, ինչպես նաև անձնակազմի 4 անդամներ: Վթարի հետևանքով զոհվել է 10 ուղևոր և անձնակազմի մեկ անդամ՝ ուղեկցորդուհին։ Համաձայն ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած ցուցակի` զոհերի թվում է 25-ամյա հայազգի Դենիս Աղժոյանը։
Կրասնոյարսկում օգոստոսի 4-ը հայտարարվել է սգո օր։ Տեղի իշխանությունները հայտարարել են, որ յուրաքանչյուր զոհվածի ընտանիք կստանա 2 մլն ռուբլու փոխհատուցում, ինչպես նաև օգնություն երկրամասի բյուջեից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել