Պետական մարմինները հայ ուսանողներով չեն զբաղվում
«Հետքի» տեղեկություններով` Հնդկաստանում եւ Շրի Լանկայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Հակոբյանը տեղյակ է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում ստեղծված իրադրությունից, սակայն կրթօջախ չի այցելել:
Արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը մեզ հայտնեց, որ այժմ ինքն արձակուրդում է եւ տեղյակ չէ իրադարձությունների ընթացքից: Փոխարենը խոստացավ կապվել ԱԳՆ-ի հետ ու վերջինիս կողմից ձեռնարկված կամ ձեռնարկվելիք քայլերի մասին մեզ տեղյակ պահել: Ըստ նրա` ԱԳՆ-ում միգուցե տեղյակ են խնդրից:
Հիշեցնենք, որ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի ուսանողներն, ի պաշտպանություն կրթօջախից հեռացված իրենց ընկերների, երեկվանից բողոքի ցույց են սկսել` եռօրյա հացադուլ հայտարարելով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել