HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Առաջիկայում մարզպետարանների աշխատակազմի 10 տոկոսը կկրճատվի

Աշխատողներն արդեն լարվածության մեջ են 2010 թվականի հուլիսի 22-ին Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին գրություն է ուղղարկել, որով տեղեկացրել է առաջիկայում մարզպետարանի աշխատակազմի 10 տոկոսի կրճատման մասին: Միեւնույն ժամանակ գրության մեջ նշվել է կրճատվողների քանակը` թվով 12 հոգի: Մարզպետարանի կադրերի բաժնից «Հետքին» տեղեկացրին, որ կրճատվող 12 հոգին իրենց մարզպետարանի համար շատ է եւ աշխատակազմի 10 տոկոսի դեպքում պետք է աշխատանքից ազատվի 10 մարդ: Մարզպետարանի մի քանի աշխատակիցներ արդեն ստորագրել են աշխատանքից հավանական ազատման ծանուցագրերը, սակայն պարզ չէ, թե երբ եւ ովքեր են հեռացվելու: Կառավարությունից նման գրություններ ստացել են նաեւ բոլոր մարզպետարանները: Մամուլում լուրեր տարածվեցին, որ Արարատի մարզպետարանում արդեն կրճատումները սկսվել են եւ նորանշանակ մարզպետ Էդիկ Բարսեղյանը, օգտագործելով պատեհ առիթը, աշխատանքից ազատել է իր համար ոչ ցանկալի մի քանի աշխատողների, այդ թվում` նախկին մարզպետի քարտուղարուհուն` Նանա  Հովհաննիսյանին: «Ո՞վ է ասում, որ մեր մարզպետարանում կրճատումներ են գնում»,- «Հետքի» հետ զրույցում զարմացավ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանը: Նրա ասելով, մարզպետարանում կրճատումներ չեն կարող լինել, քանի որ բոլոր աշխատողներն էլ քաղծառայողներ են եւ աշխատանքից ազատվելու համար իրենք պետք է անձամբ դիմում գրեն: «Այս պահին աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմում գրողներ չկան»,- ավելացրեց Ա. Մարգարյանը: «Իսկ առաջիկայում նախատեսվա՞ծ է աշխատակազմի կրճատում» հարցին էլ պատասխանեց, թե կառավարությունից արդեն տեղեկացրել են, որ աշխատակազմի 10 տոկոսը պետք է կրճատվի: «Բայց չգիտեմ կրճատումներ կլինեն, թե ոչ, կամ եթե լինեն էլ, երբ կկրճատվեն»,- ավելացրեց նա: Ինչ վերաբերում է նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի քարտուղարուհուն աշխաըտանքից ազատելուն, ապա, ըստ Արմեն Մարգարյանի, նա 20 օր առաջ արձակուրդ գնալու կապակցությամբ դիմում է գրել: «Իսկ արձակուրդից գա` կվերադառնա՞» հարցին էլ պատասխանեց. «Չգիտեմ կվերադառնա, թե ոչ, բայց նա հերթական արձակուրդի մեջ է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter