HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ավագյանը հրաժարվեց հանրային պաշտպանից

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սան Հ. Ս. –ի փաստաբանները քիչ առաջ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին վերաքննիչ քրեական դատարանի կազմին (նախագահությամբ Մհեր Աղրամանյանի): Փաստաբանների հիմնավորումն այն է, որ դատարանն առանց պարզելու, թե արդյոք բողոքը բերող Դ. Ա.-ն է գրել դիմումը, այն որպես հիմք է ընդունել: Մինչդեռ փաստաբանները նախորդ դատական նիստին կասկած էին հայտնել, որ հատուկ դպրոցի սանը չէր կարող նման բովանդակությամբ դիմում գրել:

Մեղադրող դատախազն ու ամբաստանյալ Լևոն Ավագյանը կարծում են, որ փաստաբանների միջնորդությունն անհիմն է: Նշենք, որ Լևոն Ավագյանի պաշտպան Վիկտորիա Սահակյանը թեև գրավոր պատասխան էր ներկայացրել, այնուամենայնիվ, դատարանին  տեղեկացրել էր, որ ինքն այլևս Լևոն Ավագյանի պաշտպանը չէ: Ավագյանը նշեց, որ իրեն պաշտպան պետք չէ, և ինքն անձամբ կարող է զբաղվել իր պաշտպանությամբ:

Դատարանը հարցրեց, որ եթե ամբաստանյալը ֆինանսական խնդիրներ ունի, դատարանը կարող է հանրային պաշտպան նշանակել, Ավագյանը մերժեց դատարանի առաջարկը: Դատարանն ընդմիջեց նիստը ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու համար, սակայն ընդմիջումից հետո մերժեց այն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter