Մայր Աթոռից պատվիրակություն է մեկնելու Կալկաթա
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի ուսանողներից մեկը «Հետքին» տեղեկացրեց, որ մինչև հինգշաբթի Մայր Աթոռից պատվիրակություն կժամանի Կալկաթա: Կալկաթայի ճեմարանում տարիներ առաջ առաջացած պայթյունավտանգ իրավիճակի ժամանակ, երբ կառավարչի պաշտոնից հեռացվել էր Սոնիա Ջոնը, Կալկաթա էր մեկնել կաթողիկոսի օգնական Տեր Կտրիճ քահանա Դևեջյանը:
Ամենայն հավանականությամբ այս անգամ էլ պատվիրակության կազմում նա ընդգրկված է, քանի որ Տեր Կտրիճը Facebook-ի իր էջում գրել է, որ անսպասելի ծագած գործերով Հնդկաստան է մեկնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել