HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռանամ` մոռանամ

Արարատի նախկին ՀՀԿ-ական մարզպետ Վարդգես Հովակիմյանը, ում նախագահական նստավայրից մի քանի շաբաթ առաջ պարտադրեցին հրաժարականի դիմում գրել, երեկ «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է, թե հեռանում է Հայաստանից: «Քանի Ալիկ Սարգսյանը (խոսքը ՀՀ ոստիկանապետի մասին է-խմբ.) Հայաստանում է, ես այստեղ չեմ մնա»,- ասել է Վարդգես Հովակիմյանը: Նախկին մարզպետը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին է մեղադրում իր որդու հետ տեղի ունեցած միջադեպի հմար. Հովակիմյանի որդուն ծեծի էին ենթարկել Արարատի մարզպետարանի մոտ հետ ոստիկանապատին պատկանող «Նոր Արտաշատ» ռեստորանային համալիրից դուրս գալիս, իսկ հետո քրեական գործ էր հարուցվել: Վարդգես Հովակիմյանը չի ասել, թե որ երկիր է արտագաղթելու: Իսկ մեր թղթակցի հարցին, թե ինչու եք այդ դեպքում Սարգսյանի նմաններին թողնում երկիրը, Հովակիմյանը պատասխանել է. «Իր նմաններին չեմ թողնում: Ես իրա հարցերն էլ կլուծեմ»: Նախկին մարզպետը պատրաստվում է Հայաստանից հեռանալ իր որդու դատական գործի ավարտից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter