HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տղամարդկանց ելքը երկրից արգելվում է

Ադրբեջանի 18-45 տարեկան քաղաքացիներին, ովքեր ցանկանում են մեկնել արտերկիր, օտարերկրյա դեսպանատներում մերժում են վիզա տրամադրելու հարցում: Համապատասխան փաստաթուղթը կարող է տրվել միայն այն անձնանց, ովքեր գործուղման են մեկնում պետական գործերով կամ պետական նշանակություն ունեցող միջոցառումների: Այդ մասին «Ենի մուսավաթ» թերթին հայտնել է ադրբեջանցի մի գործարար, ում նույնպես մերժել են վիզայի հարցում: Թերթի անցկացրած սեփական հետաքննության արդյունքում պարզվել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանում բոլոր հավտարմագրված դեսպանատները ղեկավարվել են այդ հրահանգով: Այսինքն` վերջին ամսվա ընթացքում վիզաներ են տրամադրվել միայն այն տղամարդկանց, ովքեր մեկնում էին պետական կարևորություն ունեցող միջոցառումների: «18-45 տարեկան տղամարդկանց թույլ չեն տալիս լքել երկիրը, քանի որ այդ տարիքի քաղաքացիների մոտ կեսը գտնվում է երկրի սահմաններից դուրս, իսկ մնացածների մեկնումը կարող է խնդիրներ առաջացնել ռազմական մոբիլիզացիայի դեպքում»,- ասել է փորձագետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter