HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշտեցնե՞լ երկու ՀՀԿ-ականներին

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի և նույն մարզից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր, «Մաքսգրուպի» նախագահ Խաչիկ Մանուկյանի հարաբերությունները ոչ մի կերպ չեն լավանում: Օրերս Հայաստան է ժամանել Յակուտիայի հայ համայնքի ղեկավար Խորեն Սահակյանը, որը Արագածոտնի մարզպետի եղբայրն է: Սակայն Ռուսաստանից տղա բերելու ավանդույթն այս անգամ կարծես թե խախտվել է, քանի որ բարձրաստիճան հյուրը եկել է խաղաղարար առաքելությամբ` հաշտեցնելու երկու ՀՀԿ-ականներին: Հիշեցնենք, որ նրանց միջև թշնամանքի կիզակետը Աշտարակի ձորում ծագած ընդհարումն էր մեկ տարի առաջ, որի ընթացքում, ըստ որոշ աղբյուրների, անգամ կրակոցներ էին հնչել: Այս դեպքերից հետո նույնիսկ լուրեր էին պտտվում, թե Արագածոտի ՀՀԿ-ականները բաժանվեցին երկու ճամբարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter