Աղբարկղերը տեղադրվել են
Ալավերդու բոլոր թաղամասերում հուլիսի 27-ից Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցները նոր աղբարկղեր են տեղադրել: Կանաչ գույնի, ավելի բաց ու մաքուր աղբամանները նախատեսված են միայն պլաստիկ տարաների համար:
Պլաստիկ տարաները հետագայում վերամշակելու են Վանաձորում, դրա համար էլ աղբարկղերի մեջ այլ տեսակի աղբ չի թույլատրվում լցնել: Սակայն տեղադրելուց 2 ժամ դեռ չանցած միայն պլաստիկի համար նախատեսված աղբարկղում հայտնվել են պաղպաղակի թղթեր ու կենցաղային աղբ:
Ինչպես փոխանցում է «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը, ծրագրի կազմակերպիչները բնակիչներին հորդորում են աղբը թափելուց առաջ տեսակավորել: Ալավերդիում կատարված սոցիոլոգիական հարցումների համաձայն` բնակչության 80 տոկոսը պատրաստ է տեսակավորել աղբը: Ընդհանուր առմամբ` պլաստիկ տարաների համար նախատեսված 17 աղբարկղ է տեղադրվել, որից 8-ը տեղադրվել է Սանահին Սարահարթում, 9-ը` քաղաքի ներքևի հատվածում:
Աղբարկղերը ձեռք են բերվել «Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի» «Հանրային կրթություն հանուն մաքուր միջավայրի» ծրագրով: Յուրաքանչյուր աղբարկղի արժեքը 70 հազար դրամ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել