HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Հայաստանում բնակչության 1/3-ը տառապում է ալերգիայով

Ասում է ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը Մարդիկ գնում են անխտիր բոլոր հակահիստամինային դեղամիջոցները: Այդ կարգի դեղորայքի շուկայի աճը գնահատվում է տարեկան մոտ 10-15 տոկոս։ Ի հայտ են գալիս դեղամիջոցներ աշխարհում ամեն ինչի դեմ. բրդի, ծաղկափոշու հարուցած ալերգիայի, քաղցր օշարակի տեսքով հատուկ միջոցներ երեխաների եւ դեռահասների համար, ինչպես նաեւ կրկնակի եւ եռակի ազդեցությամբ հաբեր։ Ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանն ասում է, որ ալերգիկ խնդիները սկսվում են գարնանը` կապված ծառերի, ծաղիկների ծաղկելու հետ: Որոշ մարդկանց մոտ դա արտահայտվում է մաշկի չորանալով, ցանի ի հայտ գալով, իսկ որոշների մոտ առաջանում է քթի փակվածություն, աչքերի արցունքակալություն եւ փռշտոց: «Պետք է ժամանակին դիմել բժշկին, քանի որ այն կարող է հանգեցնել լուրջ հիվանդության, կարող է առաջանալ հազ կամ դժվարաշնչություն»,- ասում է մասնագետը: Ալերգոլոգը նշում է լուծման երու եղանակներ` առաջինը, երբ պայքարում են արդեն առկա ալերգիայի դեմ դեղամիջոցներով, իսկ երկրորդ դեպքում նախ որոշում են այն ալերգենը, որը հիվանդի մոտ առաջացնում է խնդիրներ, եւ դեռ ձմռանը սկսում են միջոցառումներ ձեռնարկել այդ ուղղությամբ: Մասնագետի ներկայացմամբ` ալերգիաների տարածվածությունը կարող է կապված լինել ինչպես էկոլոգիական խնդիրների, այնպես էլ անձնական հիգենիայի պահպանման հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter