HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահափորձ` Իրանի նախագահի նկատմամբ

Համեդան քաղաքում անծանոթը նռնակ է նետել Իրանի Իսլամական հանրապետության նախագահական ավտոշարասյան ուղղությամբ: ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժանդը չի տուժել, նռնակն ընկել է լրագրողների մեքենայի վրա: Մի քանիսը վիրավոր են, իսկ նռնակը նետող անձը` ձերբակալված: «Մասկովսկի կոմսոմոլեցը», հղում կատարելով «Ալ- Արաբիա» հեռուստաընկերությանը, հայտնում է, որ սա Ահմադինեժադի նկատմամբ իրականացված երկրորդ մահափորձն է: Առաջինը դեպքը եղել է դեռևս 2005 թվականին, երբ Ահմադինեժադը նոր էր ստանձնել նախագահի պաշտոնը: Այն տեղի էր ունեցել Սիստան-Բելուջիստան ծայրամաս այցելության ժամանակ: Սիստան-Բելուջիստանը այն միակ ճանապարհն է, որը հանցագործներն օգտագործում են Աֆղանստանից և Պակիստանից դեպի Եվրոպա թմրանյութեր տեղափոխելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter