HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Առաջիկա 10 օրերին անձրեւ պետք չէ ակնկալել»

Օպերատիվ հիդրովերլուծաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Հանրապետությունում անձրեւ ընդհանրապես չի տեղացել, ջերմաստիճանը տատանվել է 34-35 աստիճաններում: Առաջիկայում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 6-ից ջերմաստիճանը կբարձրանա եւս 1-2 աստիճանով, առավելագույնը կարող է հասնել 38 աստիճանի: Այս ամենի արդյունքում երկրում ստեղծվել է հրդեհավտանգ իրավիճակ:

Նախորդ տարվա համեմատությամբ` հրդեհների թիվը կտրուկ աճել է, եւ սրա պատճառը ոչ միայն բարձր ջերմաստիճանն է, այլեւ մարդկային գործոնն է: Մասնագետները նշում են, որ հրդեհներ առավել շատ բռնկվում են այն վայրերում, որտեղ հանգստանում են մեր քաղաքացիները: Զարուհի Պետրոսյանը կոչ է անում անտառում հանգստանալիս մարել խարույկը եւ թափոններ չթողնել: «Նույնիսկ ապակու փոքրիկ կտորը կարող է հրդեհի պատճառ դառնալ»,- ասաց նա: Հրդեհի բացասական ազդեցությունը մարդկանց վրա երկակի է: Առաջինը կրակի բոցի եւ ջերմային ալիքի անմիջական ազդեցությունն է, իսկ երկրորդը` թունավոր գազերով մթնոլորտի աղտոտումը, որն ավելի լայն մասշտաբներ է գրավում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter